ԿԸՀ-ն հաստատել է ԱԺ առաջին նիստի օրը
© Lraber - Armenian Second TV Channel
Մոսկվայում, 87 տարեկան հասակում կյանքից հեռացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, դերասանուհի Լյուդմիլա Կասատկինան: Դերասանուհին մահացել է իր բնակարանում:
Օրեր առաջ կյանքից հեռացել էր Կասատկինայի ամուսինը` կիոռեժիսոր Սերգեյ Կոլոսովը: Իր առողջական վիճակի պատճառով` Կասատկինան չի կարողացել նույնիսկ ներկա գտնվել ամուսնու հուղարկավորությանը:
«Իր լավագույն ֆիլմերը նա խաղացել է հենց Կոլոսովի ֆիլմերում: Դեռ 1964 թ. նա խաղացել է` «Վերցնում ենք կրակը մեզ վրա» սերիալում, որը նվաճել է խորհրդային հեռուստադիտողի սերը»,- ասել է Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության փոխնախագահ Կլիմ Լավրենտյևը: Կասատկինան խաղացել է «Մայր Մարիա», «Մոնմարտրի տանիքների տակ», «Մեծ ընդմիջում», «Հոգյակ», «Կամակոր կնոջ սանձահարումը» և այլ ֆիլմերում:
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel