ԿԸՀ-ն հաստատել է ԱԺ առաջին նիստի օրը
© Lraber - Armenian Second TV Channel
Մի երջանիկ դիպվածով դասական ստեղծագործությունը փրկվել է կրակի ճիրաններից: Այս պատմությունը կոմպոզիտոր Դավիթ Հալաջյանի «Միսսա դե Լյումինե» մեսսայի մասին է: Ծավալուն այս երկը հեղինակը ցանկացել է կրակի մատնել, որովհետև ինչ-ինչ հանգամանքներ խոչընդոտել են դրա բեմելը: Դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը մի օր գնում է Դավիթ Հալաջյանի բնակարան ու նրա մորից վերցնում մեսսայի նոտաները, թույլ չտալով հեղինակին ոչնչացնել այն: Շատ չանցած Դավիթ Հալաջյանի այս ստեղծագործությունը պարբերաբար սկսում է հնչել եվրոպական մեծ բեմերում` հեղինակի անունն ավելի հայտնի դարձնելով երաժշտական աշխարհում: Փետրվարի 24-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկն ու կամերային երգչախումբը Արամ Խաչատրյան համերգասրահում կատարելու են փրկված ստեղծագործությունը: Համերգը նվիրվելու է Դավիթ Հալաջյանի 50-ամյակին: Կոմպոզիտորն ապրում և ստեղծագործում է Շվեյցարիայում, գոնե ժամանակ առ ժամանակ հայրենիքում լինելն ու իր արվեստը հայ երաժշտասերին ներկայացնելը նրա համար կենսական արժեք ունեն:
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel