ԿԸՀ-ն հաստատել է ԱԺ առաջին նիստի օրը
© Lraber - Armenian Second TV Channel
Գերմանիան ներկայացնող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ IBF վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի առաջիկա մենամարտը մարտի 31-ին է, Գերմանիայի Քիլ քաղաքի Sparkassen-Arena մարզահամալիրում: Ինչպես տեղեկացրել է Արթուր Աբրահամի մամուլի խոսնակ Սիրան Գրիգորյանը, հաստատված է նաեւ Աբրահամի մրցակցի անունը` EBU վարկածով նախկին չեմպիոն 33-ամյա լեհ Պյոտր Վիլշևսկի: «Մարտական եմ տրամադրված` ինչպես միշտ: Հերթական անգամ կգնամ հաղթելու, իսկ մինչ այդ ինձ սպասում են ամենօրյա մարզումներ»,- նշել է Արթուր Աբրահամը:
Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքի «Բադեն-Արենա» համալիրում Աբրահամն արգենտինացի Պաբլո Օսկար Նատալիո Ֆարիասին մենամարտի 5–րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց` նվաճելով WBO վարկածով միջին քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը։
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel