ԿԸՀ-ն հաստատել է ԱԺ առաջին նիստի օրը
© Lraber - Armenian Second TV Channel
Իրանում տեսչական ստուգումներ իրականացնողՄԱԳԱՏԷ-ի պատվիրակության ղեկավարը հայտարարել է, որ իրենց առաքելությունն այդ երկրում որևէ արդյունք չի արձանագրել, այս մասին «Լրաբեր»-ին հայտնել են «Ռոյթերզ» գործակալությունից: Իրանի իշխանությունները չեն արտոնել պատվիրակության մուտքը Պարչինի միջուկային հաստատություն, որտեղ, ըստ որոշ աղբյուրների, միջուկային զենքի արտադրության համար անհրաժեշտ ուրանի հարստացում է իրականացվում: ՄԱԳԱՏԷ-ում Իրանի ներկայացուցիչ Ալի Ասղար Սոլթանիեն նշել է, որ առջևում նոր բանակցություններ են, մինչդեռ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Յուկիա Ամանոն հակառակն է պնդել:
Այսպիսով, Իրանի և միջազգային հանրության միջև լարվածությունը լրացուցիչ երանգներ է ստացել:
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel