19 Մայիս, 2012

Ամենամեծ վարդագույն ադամանդը

Հրապարակված է 22 Փետրվար 2012, Լրաբեր բաժնում

Ավստրալական Rio Tinto լեռնահանքային ընկերությունը հայտնաբերել է երկրի պատմության մեջ ամենամեծ վարդագույն ադամանդը: Ինչպես հաղորդում է «France-Presse» գործակալությունը, թանկարժեք քարը կշռում է 12,76 կարատ: Rio Tinto -ի ներկայացուցիչների խոսքով` հազվադեպ քարը հայտնաբերվել է Argyle ադամանդի հանքում և ստացել Argyle Pink Jubilee անվանումը: Argyle հանքին է բաժին հասնում վարդագույն ադամանդների համաշխարհային արդյունահանման մոտ 90 տոկոսը: Ընկերությունը պատրաստվում է քարն ուղարկել միջազգային ճանապարհորդության, իսկ տարեվերջին այն վաճառել: Rio Tinto-ի տնօրինությունը դժվարանում է նույնիսկ մոտավոր գնահատական տալ ադամանդին` ընդգծելով միայն, որ նման քարերը կամ գտնվում են թանգարանների հավաքածուներում կամ թագավորական ընտանիքներում:

Օրինակ` 1947թ. Տանզանիայում հայտնաբերված 24 կարատանոց վարդագույն ադամանդը նվիրվել է Մեծ Բրիտանիայի ապագա թագուհի Եղիսաբեթ Երկրորդին` հարսանիքի ժամանակ:



Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԻՆՉ ԵՓԵԼ ԱՅՍՕՐ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ՉԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ՔԱՂՑԱԾ ՉԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԿԻՆԸ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԲԱՐԻ ԼՈՒՅՍ ՀԱՅԱՍՏԱՆ