19 Մայիս, 2012

Կարեն Բեքարյանը՝ Շոտլանդիայի մասին (տեսանյութ)

Հրապարակված է 22 Փետրվար 2012, Լրաբեր բաժնում

Շոտլանդիայի 5 քաղաքական կուսակցություններից 2-ը կողմ են լիակատար անկախությանը, 3-ը` դեմ` անդրադառնալով Մեծ Բրիտանիայից Շոտլանդիայի անջատման հարցին այսօր հայտարարել է «Եվրոպական ինտեգրացիա» Հ/Կ նախագահ Կարեն Բեքարյանը, ով օրեր առաջ է վերադարձել Շոտլանդիայից:  Ըստ վերլուծաբանի, անգամ այն քաղաքական ուժերը կամ անհատները, որոնք կողմ են անկախությանը, համոզված են, որ չկա անվտանգության խնդիր, ովքեր դեմ են` մտածում են, որ հնարավոր ճգնաժամը միայնակ հաղթահարել չեն կարող, բայց ցանկացած դեպքում դեբատները երկրների միջև ընթանում են քաղաքակիրթ պայմաններում: Նույնիսկ գյուղական ընտանիքներում, երբ մեկը կողմ է անկախությանը, մյուսը` դեմ, անհանդուրժողականության որևէ դեպք չկա, ասում է քաղաքագետը: Կարեն Բեքարյանը տարածաշրջանի հետ համեմատության որևէ եզր չի տեսնում: Ինչ վերաբերում է անկախության ենթատեքստում արցախյան հիմնախնդրին, ըստ վերլուծաբանի, եթե տարիներ առաջ թեկուզ ոչ պաշտոնական մակարդակով Ադրբեջանը փորձում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում Ֆրանիսայի փոխարեն տեսնել Մեծ Բրիտանիային, արդեն 2 տարի է Մեծ Բրիտանիայի փոխարեն խոսում է Գերմանիայի մասին: Իսկ Շոտլանդիայի անկախացման պարագայում, շատ ավելի կարևոր է գործընթացը, քան արդյունքը: Հնարավոր անկախացման դեպքում, ըստ վերլուծաբանի, գործընթացն անցնցում լինի, բայց անակնկալները եվրոպական երկրներում չեն բացառվում:



Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԻՆՉ ԵՓԵԼ ԱՅՍՕՐ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ՉԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ՔԱՂՑԱԾ ՉԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԿԻՆԸ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԲԱՐԻ ԼՈՒՅՍ ՀԱՅԱՍՏԱՆ