19 Մայիս, 2012

Ուղերձ ընտրողին (տեսանյութ)

Հրապարակված է 22 Փետրվար 2012, Լրաբեր բաժնում

Խորհրդարանական ընտրություններից առաջ մի խումբ մտավորականներ հավաքվել և ուղերձով դիմել են ժողովրդին` հորդորելով տեր կանգնել սեփական ձայնին: Դիմումը ստորագրել է ամենատարբեր մասնագիտությունների տեր 32 մտավորական` գրող, դերասան, ռեժիսոր, տնտեսագետ, դիվանագետ, փիլիսոփա, գիտնական, բժիշկ և այլն: Նրանցից երեքն այսօր լրագրողներին ասել են, որ հարկ է վանել այն մտայնությունը, թե քո մեկ ձայնը որոշիչ չէ: Հանուն իրական բարեփոխումների, հանուն սեփական և սեփական երեխաների ապագայի պետք է կատարել սեփական ընտրությունը` գաղափարների ու ծրագրերի, դրանք կրողների միջև, մասնագիտական բարձր որակավորում ունեցող, փորձառու քաղաքական ուժերի և գործիչների միջև, որոնք, ձեր կարծիքով, ի զորու են արմատապես փոխելու իրավիճակը: Մտավորականները կոչ են անում հաղթահարել վախը, չգայթակղվել սուտ խոստումներով և, մանավանդ, ընտրակաշառքով:



Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԻՆՉ ԵՓԵԼ ԱՅՍՕՐ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ՉԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ՔԱՂՑԱԾ ՉԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԿԻՆԸ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԲԱՐԻ ԼՈՒՅՍ ՀԱՅԱՍՏԱՆ