ԿԸՀ-ն հաստատել է ԱԺ առաջին նիստի օրը
© Lraber - Armenian Second TV Channel
Աբխազիայում մահափորձ է իրականացվել նախագահ Ալեքսանդր Անկվաբի նկատմամբ, երբ վերջինս Գուդաուտայից Սուխումի աշխատանքի էր մեկնում: Նախագահը չի տուժել, սակայն զոհվել է նրա թիկնապահներից մեկը, երկուսն էլ ծանր վիրավորվել և հիվանդանոց են տեղափոխվել: Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ` բացի կրակոցներից պայթեցվել են նաև մի քանի ականներ:
2005-2010 թթ. Աբխազիայի վարչապետի պաշտոնը գրաված Անկվաբի դեմ 5 մահափորձ է իրականացվել: 2007թ-ին նա բեկորային վնասվածքներ և թեթև ցնցակաթված էր ստացել: 2010թ-ին, երբ նա Աբխազիայի փոխնախագահն էր, Անկվաբը դարձյալ թեթև վիրավորվել է` իր տան վրա նռնականետի արձակած գնդակից:
Անկվաբը Աբխազիայի նախագահի պաշտոնը ստանձնել է 2011թ-ի օգոստոսին:
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel