19 Մայիս, 2012

Դինքին սպանողները ահաբեկիչ չե՞ն

Հրապարակված է 22 Փետրվար 2012, Լրաբեր բաժնում

Թուրքիայի Պետական Վերահսկիչ խորհուրդն առաջարկել է, որպեսզի թուրքական ոստիկանության ու ժանդարմերիայի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ներգրավվեն Հրանտ Դինքի գործով` 2007-ին նրա սպանությունից առաջ և հետո իրենց դրսևորած անփութության պատճառով:

 §Պետական մարմինը ոչ պարտադիր, բայց էական կոչ է անում պաշտոնյաներին` դատավարություն անցնել Հրանտ Դինքի սպանության գործով», - հայտնում է §Հյուրիեթը»` անդրադառնալով Դինքի գործի նոր զարգացումներին: Առաջարկը Դինքի սպանության գործով դատավարության վերսկսման ոչ պարտադիր կոչի մի մասն է: Ըստ զեկույցի` կասկածվող պետական ծառայողները հավասարեցվում են Դինքին սպանած հրաձիգին: 650 էջանոց զեկույցում ասվում է, որ §Հրանտ Դինքի սպանությունը պետք է մի ամբողջություն դիտվի` սկսած նրանից, երբ Դինքը թիրախ դարձվեց ու նրան սկսեցին սպառնալ»:

Իսկ Ստամբուլի ծանր հանցագործությունների գծով 14-րդ դատարանը հրապարակել է Դինքի սպանության գործով վճռի ամբողջական տեքստը: Դատարանի որոշմամբ` Դինքի սպանության գործով 19 մեղադրյալների վրայից հանվեց ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու մեղադրանքը` չնայած մի շարք փաստերի և հիմնավորումների:

Ստամբուլի դատախազությունն իր հերթին հայտարարել է, թե դատարանի կողմից վճռի հիմնավորումը ստանալուց հետո բողոքարկելու են դատարանի որոշումը:



Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԻՆՉ ԵՓԵԼ ԱՅՍՕՐ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ՉԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ՔԱՂՑԱԾ ՉԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԿԻՆԸ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԲԱՐԻ ԼՈՒՅՍ ՀԱՅԱՍՏԱՆ