ԿԸՀ-ն հաստատել է ԱԺ առաջին նիստի օրը
© Lraber - Armenian Second TV Channel
Պատերազմ` պատերազմից հետո. խոսքը տեղեկատվականի մասին է, որին Ադրբեջանը մասնակցում է թերևս ֆանտաստիկայի ժանրի կանոններով: Հենց սրա արդյունքն է Խոջալուի, այսպես կոչված, ցեղասպանության հռչակումը, որով Բաքուն ձգտում է աշխարհի գութն արթնացնել իր, այսպես կոչված, անմեղ զոհերի հիշատակին: Նրանց, ի դեպ, հենց ադրբեջանական աղբյուրների վկայությամբ, ոչնչացրել է ազերիների զորքը, թույլ չտալով հեռանալ մեր ինքնապաշտպանության ուժերի կողմից թողնված մարդասիրական միջանցքով: Այսօր տեղեկատվական պատերազմին, ճանաչման խնդիրներին ու հայկական դիրքորոշման առանձնահատկություններին անդրադարձել են քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանն ու «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը` սեփական դիրքորոշումներով, որոնք և տարբեր էին, և համընթաց:
Մի հարցում անվերապահ համամիտ էին, որ ռազմի դաշտում հաղթողը տեղեկատվական պատերազմում պարտվելու իրավունք չունի:
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel