ԿԸՀ-ն հաստատել է ԱԺ առաջին նիստի օրը
© Lraber - Armenian Second TV Channel
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման տիկնոջ հետ Սպիտակ տանը հյուրընկալել է «Ողջույն Բլյուզին» խորագրով համերգը, այս մասին «Լրաբեր»-ին հայտնել են «Ռոյթերզ» գործակալությունից: Օմաբան նշել է, որ նշանավոր բլյուզ երգիչների կատարումներն իր տանը զարդարում են նախագահի`երբեմն ոչ իրեն պատկանող կյանքը: «Նախագահ լինելով, ես չեմ կարող իրականացնել զբոսանքի դուրս գալու, գլուխս քամուն տալու կամ մեքենայով որևէ տեղ սլանալու հանկարծակի որոշում ընդունելու ցանկությունը, գաղտնի ծառայությունները դա ինձ թույլ չեն տա: Իսկ տանը հյուրընկալել այնպիսի մեծությունների, ինչպիսիք են Բիբի Քինգն ու Միգ Ջագերը և լսել նրանց համերգը եզակի հաճույք է»,- ասել է Օբաման: Բացի նրա խոսքում նշված` բլյուզի անզուգական կատարողներից Սպիտակ տուն էին եկել նաև Բաֆի Գայը, Ջեֆ Բեքը, Սյուզան Թեդեշին և ուրիշներ, որոնց հետ Օբաման երգել է «Իմ քաղցր տուն Չիկագո» հայտնի բլյուզը:
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel