ԿԸՀ-ն հաստատել է ԱԺ առաջին նիստի օրը
© Lraber - Armenian Second TV Channel
Վարդագույն Երևանն այս տարի 2-3 անգամ ավելի շատ կկանաչի: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանն այսօր ներկայացրել է 2012 թվականին Երևանի քաղաքապետարանի կողմից նախատեսված կանաչապատման աշխատանքների համալիր ծրագիրը: Ըստ այդմ, մայրաքաղաքի զբոսայգիներում, պուրակներում և մյուս կանաչ տարածքներում նախատեսված են բարեկարգման և կանաչապատման լայնածավալ աշխատանքներ: Երևան մտնող ավտոճանապարհների ու պողոտաների միջնամասերը, զբոսայգիների, պուրակների և այլ կանաչ գոտիների շուրջ 35 հեկտար տարածքով համապատասխան հատվածները կձևավորվեն նոր սիզամարգերով, 6 հեկտար էլ կընդգրկեն ծաղկային տարածքները: Քաղաքապետի հանձնարարությամբ վարչական բոլոր շրջաններում լուրջ աշխատանքներ կտարվեն բակերի բարեկարգման և կանաչապատման ուղղությամբ: Բնակիչների հանգստի կազմակերպման նպատակով բակային հատվածներում կտեղադրվեն զրուցարաններ ու նստարաններ: Ըստ նախագծի` Գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա - Եզնիկ Կողբացու փողոց հատվածում նախատեսվում է կառուցել սալապատված 2 լայն ճեմուղիներ, որոնք կեզրագծվեն ինչպես գոյություն ունեցող, այնպես էլ նոր` մշտադալար ու դեկորատիվ ծառաշարերով և կանաչ սիզամարգերով:
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel