19 Մայիս, 2012

Համակարգիչներ Ոստիկանական ակադեմիային (տեսանյութ)

Հրապարակված է 21 Փետրվար 2012, Լրաբեր բաժնում

ԱՄՆ կառավարությունը Հայաստանում իրավապահ մարմիններին և  արդարադատության համակարգին աջակցելու նպատակով տարեկան տրամադրում է մոտ 3 մլն ԱՄՆ դոլար: Այսօր ևս ԱՄՆ կառավարության, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն ՀեՖերնի կողմից Ոստիկանության կրթահամալիրին նվիրաբերվել են մոտ 50 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ համակարգչային սարքավորումներ, որոնք նախատեսված են կրթական և ուսուցողական ռեսուրսների բարելավման համար: Այս նվիրատվությունը մաս է կազմում ԱՄՆ կառավարության կողմից իրավապահ մարմիններին ցուցաբերվող աջակցության ծրագրի, որն ուղղված է իրավապահ կառույցների կարողությունների հզորացմանը, հանցավորության դեմ պայքարի և արդարադատության ասպարեզում: Նախկինում համակարգչային տեխնիկա է նվիրաբերվել ոստիկանության անօրինական միգրացիայի, մարդկանց թրաֆիքինգի, թմրամիջոցների և կիբերհանցագործությունների դեմ պայքարի բաժիններին: ԱՄՆ կառավարությունը նաև աջակցել է կրթահամալիրի մարզադահլիճի վերանորոգման և մարզական գույքի համալրման աշխատանքներին: 

 



Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԻՆՉ ԵՓԵԼ ԱՅՍՕՐ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ՉԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ՔԱՂՑԱԾ ՉԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԿԻՆԸ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԲԱՐԻ ԼՈՒՅՍ ՀԱՅԱՍՏԱՆ