ԿԸՀ-ն հաստատել է ԱԺ առաջին նիստի օրը
© Lraber - Armenian Second TV Channel
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրամիության արտաքին սահմաններում համագործակցության օպերատիվ կառավարման գործակալության` ՖՐՈՆՏԵՔՍ-ի գործադիր տնօրեն Իլկա Լայտինենին: Զրուցակիցները կարևորել են Հայաստան-Եվրամիություն համագործակցության զարգացումը, որի օրակարգը, կողմերի հավաստմամբ, տարեցտարի հարստանում է նոր ոլորտներով: Սահմանների կառավարման ոլորտում փոխգործակցությունը և սահմանային անվտանգության ապահովումը Հայաստանի համար արդիական խնդիր համարելով` Նախագահ Սերժ Սարգսյանն այդ տեսանկյունից կարևորել է ՖՐՈՆՏԵՔՍ-ի գործադիր տնօրենի այցը մեր երկիր: Նախագահն ընդգծել է, որ նշված ուղղությամբ նախաձեռնված բարեփոխումների շրջանակում ընթացիկ տարվանից Հայաստանում սկսվելու են ենթակառուցվածքների ամբողջական վերափոխման, սարքավորումների վերազինման և անձնակազմի վերապատրաստման ուղղությամբ աշխատանքները: Հանրապետության ղեկավարը հույս է հայտնել, որ ՖՐՈՆՏԵՔՍ-ի օժանդակությամբ այդ աշխատանքները հաջողությամբ ավարտին կհասցվեն: ԵՄ արտաքին սահմաններում համագործակցության օպերատիվ կառավարման գործակալության գործադիր տնօրենը գոհունակությամբ է նշել, որ այցի շրջանակներում ՀՀ ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի և ՖՐՈՆՏԵՔՍ-ի միջև ստորագրվելու է գործառնական համագործակցության համաձայնագիր, որը փոխադարձաբար օգտակար կլինի և՜ Հայաստանի, և՜ գործակալության, և՜ ԵՄ երկրների համար:
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel