ԿԸՀ-ն հաստատել է ԱԺ առաջին նիստի օրը
© Lraber - Armenian Second TV Channel
Ինչպես Ռոյթերզ գործակալությունից մեզ տեղեկացնում են այսօր լրանում է սիրիական ապստամբական շարժման մեկ տարին, իսկ Ասադը շարունակում է մնալ արաբական գարնան վարակի դեմ ամենաուժեղ դիմադրողականությամբ նախագահը: Երկրով մեկ բռնությունները շարունակվում են և սիրողական կադրերում դուք տեսնում եք Հոմս և Համա քաղաքների շրջափակումը: Քանի որ նախկինի նման օտարերկրյա լրագրողների աշխատանքն օրենքով արգելված է, կադրերից չի երևում, թե ով ում վրա է կրակում, բայց լսվում է հանկարծահաս կրակոցների ձայնը, որոնք երկար ժամանակ չեն ավարտվում: Իշխանությունը պնդում է, որ Դամասկոսի երեկվա ցույցն արյամբ ցրողները ոչ թե իշխանական, այլ ահաբեկչական ուժերն են, որոնք կոորդիանցվում են արևմուտքից: Իսկ այսօր առավոտից Դամասկոսում և Համայում ապստամբական շարժման օրվանից ի վեր ամենախոշոր ցույցն է, որի ընթացքում մի քանի հարյուր զոհ է եղել` պարզ չէ, թե որ թևից: 11 տարի Սիրիան ղեկավարած Բաշար Ասադը, որ շարունակում հոր` նախագահ Հաֆեզի դինաստիան, Ալավիտ թևից է, որը դավանում է շիա իսլամ, և շիաները Սիրիայում պատմության մեջ որևէ ժամանակահատվածո ւմ խնդիր չեն ունեցել իշխանությունը պահելու հետ: Այժմ Ասադն այդ խնդրի առջև է և միջազգային արենայում նրան առայժմ օգնում է չերերալ Չինաստանի ու Ռուսաստանի վետոն` ընդդեմ Ասադի ՄԱԿ-ի բանաձևի դեմ: Բայց Արաբական լիգայի ղեկավար Նաբիլ Էլարաբին առավոտյան սենսացիոն հայտարարություն է արել` ասելով, որ հավանական է, որ Չինաստանն ու Ռուսաստանը փոխեն իրենց կարծրացած դիրքրորոշումը և վերջապես իրենց «այո»-ն ասեն որոշակիորեն փոփոխված բանաձևին: Սա հասկանալի է, կարող է շրջադարձ դառնալ սիրիական հարցում:
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel