19 Մայիս, 2012

Հունաստանի փրկությունը՝ 2-րդ սերիա

Հրապարակված է 21 Փետրվար 2012, Լրաբեր բաժնում

Հունաստանի փրկությունը` երկրորդ սերիա: ԵՄ-ի և ԱՄՀ-ի օգնության երկրորդ փաթեթը, որը թույլ կտա Հունաստանին խուսափել անվերահսկելի դեֆոլտից, արդեն տեղ կհասնի 3 շաբաթից և հենց այդ ժամանակ Հունաստանը ստիպված կլինի մարել իր պարտատոմսերով 14,5 մլրդ եվրո պարտքը: Բայց միջազգային կրեդիտորների եռյակի պահանջներն այնքան խիստ են, որ հունական տնտեսության վերածննդի մասին չեն խոսում նույնիսկ լավատեսները: Հունաստանին 130 մլրդ եվրոյի օգնության տրամադրման պլանը խիստ հակասական արձագանքներ է առաջացրել, և Հունաստանը, որ խոստացել էր 3,3 մլրդ եվրոյով կրճատել ծախսերն ու աշխատանքային պահուստային ֆոնդ ուղարկել պետական սեկտորի 15 հազար աշխատողներ, ամենայն հավանականությամբ չի կարողանա կատարել պարտականությունը երկրում առաջացած հակաարձագանքի պատճառով: Իսկ  պլանը չկատարելու պարագայում երկիրը կթևակոխի բանկրոտային դեպրեսիայի փուլ: 3 տարուց երկրում 150 հազար կրճատված պետաշխատող կլինի, ինչը պարզապես աբսուրդ է: Եվ չնայած այն բանին, որ եվրոպական տնտեսության մեջ Հունաստանի մասնաբաժինը 3 տոկոսն էլ չի անցնում, շատ վերլուծաբաններ միացյալ եվրոպական դրամի ապագան կապում են Հունաստանի ճակատագրի հետ: Ըստ տնտեսագիտական ռեալ հաշվարկների, Հունաստանի չվերահսկվող դեֆոլտը կարող է եվրոյի համընդհանուր բանկրոտի պատճառ դառնալ: Այս մասին մեզ հայտնեցին Ռոյթերզ գործակալությունից: 

 


Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԻՆՉ ԵՓԵԼ ԱՅՍՕՐ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ՉԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ՔԱՂՑԱԾ ՉԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԿԻՆԸ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԲԱՐԻ ԼՈՒՅՍ ՀԱՅԱՍՏԱՆ