19 Մայիս, 2012

Շրջադարձ ընդդիմություն-շխանություն հարաբերություններում

Հրապարակված է 21 Փետրվար 2012, Լրաբեր բաժնում

Շրջադարձ Ռուսաստանում` ընդդիմություն-իշխանություն հարաբերություններում: Կրեմլի և ընդդիմության միջև երեկ կայացել է առաջին բարձր մակարդակի հանդիպումը: Նախագահ Դմիտրի Մեդվեդևը հանգիստ մթնոլորտում զրուցել է ընդդիմադիր թոփ ակտիվիստների հետ, որը նաև ցուցադրվել է պետական հեռուստաընկերությամբ: Ընդդիմադիր չգրանցված կուսակցությունների առաջարկները, որ վերաբերում են քաղաքական ռեֆորմներին, կդիտարկվեն շաբաթվա կեսերին: Դա տեղի կունենա հատուկ ստեղծված աշխատանքային խմբի նիստում: Սա Մեդվեդևի հայտարարությունն է, որը, հենց ընդդիմադիրների խոսքով, լիարժեք քննարկման  արդյունք էր: Հանդիպման ընթացքում Մեդվեդևը նշել է, որ ռուսական քաղաքական համակարգը հեռու է իդեալից և հենց այդ պատճառով էլ իր զրուցակիցների մեծ մասն այն քննադատության են ենթարկում, բայց, իր կարծիքով, հենց նման հանդիպումները կարող են ամեն ինչ իրենց տեղը գցել: Հանդիպումից հետո լիբերալ-ընդդիմադիր  Վլադիմիր Ռիժկովը նշել է. □Ընդհանուր առմամբ զրույցը նախագահի հետ նորմալ ընթացավ: Միակ խնդիրը, որ ունենք, այն է, որ Մեդվեդևը մտադիր է քաղաքական բարեփոխումները ընդունել նախքան իր պաշտոնավարման ավարտը, ինչի հետ ես համաձայն չեմ□: Իսկ նախկին փոխվարչապետ Բորիս Նեմցովը, որ Կրեմլի ամենաակնհայտ քննադատներից է, նշել է, որ հանդիպումից իր ակնկալիքը Խոդորկովսկու գործում փոփոխությունն էր, ինչին ինքը չհասավ: Ընդդիմադիրները նաև դեմ են Վլադիմիր Պուտինի նախագահ դառնալուն, բայց այդ խնդիրը Մեդվեդևը հրաժարվել է նրանց հետ քննարկել: Այս մասին մեզ տեղեկացրել են Ռոյթերզ գործակալությունից: 



Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԻՆՉ ԵՓԵԼ ԱՅՍՕՐ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ՉԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ՔԱՂՑԱԾ ՉԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԿԻՆԸ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԲԱՐԻ ԼՈՒՅՍ ՀԱՅԱՍՏԱՆ