19 Մայիս, 2012

Քրդական հարցը Թուրքիայի կոկորդին

Հրապարակված է 21 Փետրվար 2012, Լրաբեր բաժնում

Քրդական հարցը Թուրքիայի կոկորդին: Ռոյթերզ գործակալությունից մեզ հայտնում են, որ քրդամետ «Խաղաղություն և դեմոկարտիա» կուսակցության բարձրաստիճանները երկօրյա հացադուլ են հայտարարել և նրանց պահանջը` քրդական համայնքների միություն կոչվող կազմակերպության դեմ թուրքական իշխանությունների սկսած ճնշումները դադարեցնելն է: Այդ կազմակերպությունը, ենթադրվում է, որ ստեղծել է քրդական ապստամբ «Փե Քա Քա» կուսակցությունը և «Խաղաղություն և դեմոկրատիա» կուսակցության հացադուլավոր պաշտոնյաները սպառնացել են, որ եթե թուրքական կառավարությունը չդադարեցնի ճնշումը քրդական շարժման նկատմամբ, իրենք կդիմեն եվրոպական կառույցներին: Նրանք ասել են, որ հացադուլը կշարունակեն ընդհուպ մինչև մահ, քանի դեռ իրենց պահանջների գոնե 30 տոկոսը չի բավարարվել: 70 այլ քուրդ ակտիվիստ նույնպես հացադուլի մեջ է արդեն 14-րդ օրը, բայց թուրքական կառավարությունն առայժմ ոչինիչ չի արել: ԽԴԿ-ն պահանջում է նաև ազատ արձակել քուրդ այն 109 ձերբակալվածերին, որոնց անվանել է «Թուրքիայի դրոշմ քաղբանտարկյալներ»: Կուսակցության ակտիվիստները պնդում են, որ թուրքական իշխանությունները ընդհատակյա խմբավորումներ են ղեկավարում, որոնք իրականացնում են կտտանքներ և անմարդկային վերաբերմունքով ճնշում են քուրդ ակտիվիստներին: Հացադուլավորները ցուցադրական սեանսից հետո քրդական ազգային պարն են պարել` ցուցադրելու համար, որ իրենց էներգիան հանուն քրդական անկախ պետության չի սպառվի, նույնիսկ եթե օրերով էլ սոված մնան:

 

 

 



Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԻՆՉ ԵՓԵԼ ԱՅՍՕՐ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ՉԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ՔԱՂՑԱԾ ՉԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԿԻՆԸ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԲԱՐԻ ԼՈՒՅՍ ՀԱՅԱՍՏԱՆ