ԿԸՀ-ն հաստատել է ԱԺ առաջին նիստի օրը
© Lraber - Armenian Second TV Channel
Մերձմոսկովյան շրջանում գտնվող հացի փռի տեր Ռաֆիկ Մարգարյանը ձերբակալվել է 48 ժամով: Հիշեցնենք, որ Գորկի-25 ռազմական փակ քաղաքի հացի փռում փետրվարի 19-ին աշխատողների պատճառով գազի բալոնների պայթյուն էր տեղի ունեցել: Պայթյունի հետեւանքով երկու մարդ զոհվել, եւս 11-ը վիրավորվել են, նրանցից 9-ը հայ են, 2-ը` տաջիկ: Հինգ մարդու մոտ մարմնի այրվածքները հասնում են մինչեւ 90%, եւ ողջ մնալու հնարավորությունը շատ փոքր է: Փռի տերը ՆԳՆ-ի անձնակազմին խոստովանել է, որ իր մոտ իսկապես աշխատել են ԱՊՀ-ից ապօրինի ներգաղթած աշխատողներ: «Աշխատողները գրանցված եւ ձեւակերպված չեն եղել, ես պարզապես չեմ հասցրել դա անել», - հայտնել է Ռաֆիկ Մարգարյանը, հաղորդում է Lifenews-ը:
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel