ԿԸՀ-ն հաստատել է ԱԺ առաջին նիստի օրը
© Lraber - Armenian Second TV Channel
Համամասնական, թե՞ մեծամասնական ընտրակարգ. չարչրկված հարցն այսօր էլ քննարկման առարկա են դարձրել ՀՀԿ-ի ու «Ժառնագության» ներակայացուցիչները: «Ժառանգությունից» Արմեն Մարտիրոսյանը կրկին հայտարարել է, որ քաղաքական գործընթացների համար կարևոր է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգը, ՀՀԿ Մենուա Հարությունյանի խոսքով էլ, ընտրություններից մի քանի ամիս առաջ ԸՕ-ում փոփոխություններ կատարելը ճիշտ չէ, հարցն էլ հրատապ չէ, ուստի պետք չէ հապճեպ որոշումներ կայացնել: Հանրապետականի ներկայացուցչին ի պատասխան, Արմեն Մարտիրոսյանը հակադարձել է, թե գոնե «Ժառանգության» օրակարգում հարցը եղել է դեռ 2007-ից, իսկ օրենքում համապատասխան փոփոխության կատարումը որևէ բարդություն չի ենթադրում: Ներկաները կարևորել են ապագա խորհրդարանում կանանց դերի մեծացումը, թեև «Ժառանգության» պատգամավորը հայտարարել է, որ իրենք նման խնդիր չունեն:
Ինչ վերաբերում է 5-րդ գումարման ԱԺ-ում սերնդափոխությանը, թե' Մենուա Հարությունյանը, թե' Արմեն Մարտիրոսյանը կարևորել են որակական փոփոխությունը, եթե սերնդափոխությունը չլինի արհեստական ու ձևական:
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel