19 Մայիս, 2012

«Պոլիտլոգոս»-ի հերթական հյուրը` ՀԱԿ (տեսանյութ)

Հրապարակված է 20 Փետրվար 2012, Լրաբեր բաժնում

Քաղաքագետների միությունն այսօր հյուրընկալել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանին: Նախ հնչել է քաղաքագետների տեսական վերլուծությունը, թե որքանո՞վ է կարեւորվում ճիշտ քաղաքականությունը երկրի զարգացման գործում: Հայնտի ճշմարտությունը, քաղաքագետների միության վարչության անդամ Հենրիկ Գրիգորյանի կարծիքով, իշխանություններն էլ գիտեն` ընդդիմությունն էլ: Լեւոն Զուրաբյանը ընտրությունների նախաշեմին հիշել է «Գլադիատոր» ‎ֆիլմը, երբ Կեսարը մարտի է բռնվում հերոսի հետ, բայց նրան նախապես թունավորած է լինում: Նույնն էլ իշխանությունները` փորձում են նախապես անհավասար պայմաններ ստեղծել եւ բացառել ընդդիմության հաղթանակը: Հրազդանում քաղաքապետի ընտրություններին անդրադառնլով` ՀԱԿ համակարգողը նշել է, որ ընտրատեղամասերում քիչ թե շատ օրինական ընտրություններ են անցկացվել, իսկ ընտրատեղամասից դուրս` արդեն կաշառք, կեղծիք եւ այլն:

Ու չնայած այս ամենին, Կոնգրեսը մասնակցելու է առաջիկա ընտրություններին:



 

 


Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԻՆՉ ԵՓԵԼ ԱՅՍՕՐ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ՉԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ՔԱՂՑԱԾ ՉԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԿԻՆԸ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԲԱՐԻ ԼՈՒՅՍ ՀԱՅԱՍՏԱՆ