ԿԸՀ-ն հաստատել է ԱԺ առաջին նիստի օրը
© Lraber - Armenian Second TV Channel
Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են ձնամաքրման աշխատանքները: Կենտրոնական և երկրորդական փողոցներն ամբողջությամբ մաքրված են և երթևեկելի: Սահմանված հերթապահությամբ վարչական շրջաններում իրականացվում են ձնահեռացման աշխատանքներ: Մայթերի և փողոցների եզրային հատվածներում կուտակված ձյունը բեռնելուց հետո թափոնները տեղափոխվում են դրանց համար նախատեսված հատուկ վայրեր: Հաշվի առնելով տեղափոխվող ձյան մեծ քանակը, վարչական շրջանները նաև նոր տեղեր են հատկացնում բեռնաթափումն իրականացնելու համար: Զուգահեռաբար շարունակվում են նաև մայթերի ու բակային տարածքների ձնամաքրման աշխատանքները: Սանմաքրման ձեռնարկությունների աշխատակիցների կողմից որոշ հատվածներ մշակվում են աղ ու ավազով: Առավել բարդ հատվածները մաքրվում են հատուկ տեխնիկայի միջոցով: Այս աշխատանքներից բացի, վարչական շրջանների աշխատակազմերի հսկողությամբ, համատիրություններն իրականացնում են բազմաբնակարան շենքերի տանիքներից սառցալեզվակների հեռացման աշխատանքները, համենայնդեպս, այդպես նշվում է պաշտոնական հաղորդագրությունում:
Հանձնարարված է ձնամաքրման աշխատանքները շարունակկել մինչև վարչական շրջանների ձնահեռացման անհրաժեշտություն ունեցող բոլոր հատվածները մաքրվեն:
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel