ԿԸՀ-ն հաստատել է ԱԺ առաջին նիստի օրը
© Lraber - Armenian Second TV Channel
Այսօր Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ և պետական կառույցների, դպրոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, Օշականի Մեսրոպ Մաշտոցի անվան դպրատանը տեղի ունեցավ սեմինար-քննարկում նվիրված Հայոց եկեղեցու պատմության անցած ուղուն և առկա խնդիրներին: 2002-ին Գարեգին երկրորդի և լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի միջև կնքվեց համաձայնագիր, Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի` կիրակնօրյա դպրոցական համակարգի հիման վրա, «Հայ եկեղեցու պատմություն» առարկան հանրակրթական դպրոցներում դասավանդելու վերաբերյալ: 2003-ից առարկան մուտք գործեց հանրակրթական դպրոցների 4-5-րդ դասարաններ, իսկ 2005-ից` մինչև 11-րդ դասարան: Այս ընթացքում կատարվել են ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ, տպագրվել են «Հայ եկեղեցու պատմության» դասագրքեր:
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel