19 Մայիս, 2012

«Բարեկենդանը» կենդանանում է

Հրապարակված է 18 Փետրվար 2012, Լրաբեր բաժնում

Վաղը` փետրվարի 19-ին, Հայ առաքելական եկեղեցու տոնացույցում Բուն Բարեկենդան է: Տոնը շարժական է, նշվում է Սբ. Հարության` Զատկի տոնից 49 օր առաջ: Բարեկենդանի հաջորդ օրվանից սկսվում է Մեծ Պահքը, որը ձգվում է մինչև Զատիկ: Բուն Բարեկենդանը, որ բնության կենարար ուժերին նվիրված տոն է և խորհրդանշում է գարնան մոտալուտ գալուստը, փոքր ինչ անտեսված է եղել վերջին հարյուրամյակներում: Ժամանակին, սակայն, ավելի ճոխ է նշվել, քան, օրինակ, Ամանորը: Բարեկենդանի ուտեստներից են լցոնած հնդուհավը, փախլավան և ավանդական խաշը: Տոնը մարդիկ նշել են զգեստավորված, հաճախ այլանդակ ու տգեղ կերպարներով` չարքերին վանելու համար:

Համարվում է, որ լատինաամերիկյան ու որոշ երվրոպական երկրներում անցկացվող ավանդական Կառնավալը կաթոլիկ եկեղեցու համանման տոնի աշխարհիկ դրսևորումներից է:



Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԻՆՉ ԵՓԵԼ ԱՅՍՕՐ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ՉԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ՔԱՂՑԱԾ ՉԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԿԻՆԸ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԲԱՐԻ ԼՈՒՅՍ ՀԱՅԱՍՏԱՆ