Բրիտանացի բռնցքամարտիկ Դերեկ Չիսորուին տուգանել են 50 հազար դոլարով այն ապտակի համար, որը նա հասցրել է WBC վարկածով գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոյին: Բռնցքամարտիկը չեմպիոնին ապտակել է Մյունխենում փետրվարի 18-ին կայանալիք իրենց հանդիպման նախօրեին` կշռվելու ժամանակ: Չիսորան լրիվ անակնկալ է հարձակվել Կլիչկոյի վրա: Վերջինս չի պատասխանել հարվածին, միայն ասել է, որ հանդիպման ժամանակ ցույց կտա նրան: WBC-ի նախագահ Խոսե Սուլեյմանը, ով լրատվամիջոցների ն հայտնել է արդեն իսկ քննարկվող ապտակի համար տուգանք նշանակելու մասին, այս առիթով հայտարարություն է արել, որում ասել է. «Սա անհարգալից վերաբերմունք է մեր մարզաձևի հանդեպ»: