Մշակութային մեծ կորուստ` Ռուսաստանում
Հրապարակված է 18 Փետրվար 2012,
Լրաբեր բաժնում
Մշակութային մեծ կորուստ է ունեցել նաև Ռուսաստանը, ավելի ստույգ` ռուսական բալետը: Մոսկվայում 67 տարեկան հասակում կյանքից հեռացել է բալետի հայտնի պարուհի Ռուսաստանի Ժողովրդական արտիստուհի Տատյանա Գոլիկովան: Այս մասին տեղեկացնում է ԻտառՏասը: Արտիստուհին վախճանվել է տևական հիվադության հետևանքով: Ըստ մասնագետների` բեմում Գոլիկովան առանձնացել է առանձնահատուկ կեցվածքով և պարից ստացած հաճույքով: Իսկ ըստ գործընկերների` նա եղել է մեծ անհատականություն բալետի ոսկե դարում: Գոլիկովան հանդես է եկել որպես Օդետ "Կարապի Լճում", Էգինա "Սպարտակում" և այլն: Փայլել է հատկապես Գրիգորովիչի ներկայացումներում: