Հրապարակված է 18 Փետրվար 2012,
Լրաբեր բաժնում
Ուիթնի Հյուսթոնի հուղարկավորության օրը նրա հայրենի քաղաք Նյու Էրքը ցավով է լցված: Հազարավոր երկրպագուներ Ուիգըմ Ֆյուներալ հոմի հուղարկավորության սրահում իրենց վերջին ցտեսությունն են ասում մեր դարի ամենայուրահատու կ ձայներից մեկին. ծաղիկները, մոմերը և գլամուրե բարձրակրունկ կոշիկները խորհրդանշական վերջին նվերն են սիրելի երգչուհուն, որի մահվան առեղծվածը դեռ շարունակում է մնալ վերջին շաբաթվա գլխավոր նյուզ ինտրիգը: Հենց այս քաղաքում` Նյու Էրքում 1963-ին ծնվել է Ուիթնի հյուսթոնը և սկսել կարիերան քաղաքի բափթիստական եկեղեցու երգչախմբում: Հենց այդ եկեղեցուց էլ Հյուսթոնի դին դուրս կբերեն` նրա երգերի հնչյունների ներքո, որոնք կկատարեն աշխարհի տարբեր ծայրերից այստեղ ժամանած այն երգիչները որոնք 30 տարի առաջ այս եկեղեցում Հյուսթոնի երգչախմբի ընկերներն էին: Այն դպրոցը, որտեղ սովորել է Հյուսթոնը, Նյու Էրքի Իսթ Օրինջը, այսօր Հյուսթոնի անվան ակադեմիա է դարձել: Հյուսթոնը կհանգչի Նյու Ջերսիի Ֆեյըվյու գերեզմանատանը, հոր կողքին: Նրա նախկին ամուսնուն, ում երգչուհու հարազատները մեղադրում են նրա մահվան մեջ անուղղակի ներդրման համար, Հյուսթոնի մայրը թույլ է տվել մասնակցել հուղարկավորությանը` ոչ որպես ընտանիքի անդամ: Բոբի Բրաունը իրավունք չի ստացել մուտք ունենալ Հյուսթոնների տուն: Իսկ եկեղեցում տեղի ունեցող հիշատակման արարողության մուտքը միայն հրավիրատոմսերով է, որից Բոբի Բրաունը չի ստացել: Առավոտյան Հյուսթոնին հիշել են նաև 43-րդ NAACP Image մրցանակաբաշխութ յանը Լոս Անջելեսում, որի ողջ ընթացքում մասնակիցները կատարել են Հյուսթոնի երգերը: