ԿԸՀ-ն հաստատել է ԱԺ առաջին նիստի օրը
© Lraber - Armenian Second TV Channel
Օսկանյանի անդամակցությունը ԲՀԿ-ին` ոչ պլյուս է, ոչ էլ մինուս, դա ընդամենը անձի որոշում է: Այսօր նման կարծիք է հայտնել ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը, իսկ ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանն այդ անդամակցությունը մարտավարական քայլ է համարում, նշելով, որ ընտրություններից առաջ դա նշանակում է, որ Օսկանյանը ցանկություն ունի ակտիվ դերակատարություն ունենալ քաղաքական դաշտում: ԼՂ նախկին արտգործնախարարը նաեւ խոսել է Հայաստանի քաղաքական դաշտի զարգացումներից, նշելով, որ այն գնում է տրոհման ճանապարհով: Հանրապետական Մանվել Բադեյանն էլ, որ պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններում մեծամասական ընտրակարգով, նկատել է, որ այսօր ամեն ինչից խոսում են, բացի ընտրողից, ընտրական գործընթացներում անտեսելով ժողովրդի դերը, ինչը վիրավորական է համարել: Արման Մելիքյանն էլ նկատել է, որ հասարակությունը վաղուց օտարված է ընտրական գործընթացներից: Բանախոսները նաեւ անդրադարձել են համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերի նպատակահարմարությանը:
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel