19 Մայիս, 2012

Անդրանիկ նիստ` միջգերատեսչական ձևաչափով (տեսանյութ)

Հրապարակված է 17 Փետրվար 2012, Լրաբեր բաժնում

Սահմանային անվտանգության խնդիրները մշտապես գտնվում են հանրապետության նախագահի և ԱԱԽ-ի ուշադրության կնետրոնում: ՌԴ ԱԱԽՔ-ի Հայաստան այցելության ժամանակ լուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Իրան պետական սահմանի տեխնիկական վերազինման և այլ միջոցառումներ իրականացնելու առնչությամբ: Այս մասին այսօր ասել է ԱԱԽՔ Արթուր Բաղդասարյանը, ՀՀ սահմանային անվտանգության ապահովման և պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարության դրույթներով նախատեսված ծրագրերի իրականացման ընթացքը դիտարկող միջգերատեսչական հանձնաժողովի այս տարի գումարված անդրանիկ նիստում: Անդրադառնալով պետական մարմինների կողմից ՀՀ սահմանային անվտանգության ապահովման ռազմավարությունից բխող կառավարության 2011-15թթ-ի ծրագրի իրականացմանն ու պետական սահմանի Բագրատաշեն, Բավրա և Գոգավան անցման կետերի բարեփոխմանն ու արդիականացման ուղղված աշխատանքներին` Արթուր Բաղդասարյանը կարևորել է շինարարական աշխատանքների մեկնարկը  հունիսից շուտ, մանավանդ, որ 3 կազմակերպություններ արդեն դիմել են միջազգային մրցույթին մասնակցելու նպատակով:







Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԻՆՉ ԵՓԵԼ ԱՅՍՕՐ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ՉԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ՔԱՂՑԱԾ ՉԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԿԻՆԸ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԲԱՐԻ ԼՈՒՅՍ ՀԱՅԱՍՏԱՆ