19 Մայիս, 2012

Սիրիային վերաբերող ՄԱԿ-ի բանաձևն ընդունվեց

Հրապարակված է 17 Փետրվար 2012, Լրաբեր բաժնում

ՄԱԿ-ի գերագույն վեհաժողովն ընդունեց Սիրիայի վերաբերյալ բանաձևը` նույնը, որը մի քանի շաբաթ առաջ չընդունվեց Անվտանգության խորհրդում` ռուս-չինական վետոյի պատճառով: Գերագույն վեհաժողովում վետոյի իրավունք չկա, այստեղ բանաձևերն ընդունվում են քվեարկությամբ, և 193 անդամանոց վեհաժողովում սիրիական բանաձևն ընդունվեց 137 կողմ, 12 դեմ և 17 բացակա հարաբերակցությամբ: Բանաձևը պարտադրում է սիրիական նախագահին դադարեցնել բռնությունները և հեռանալ` խաղաղ ճանապարհով, բռնությունների մեջ մեղադրելով երկրի իշխանություններին: «Ոչ» քվեարկածների մեջ, բնականաբար Ռուսաստանն ու Չինաստանն էին: ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վիտալի Չուրկինը ռուսական «ոչ»-ը այսպես է մեկնաբանել- «բանաձևն ընդունելի կլիներ ռուսական կողմի համար, եթե այնտեղ տեղ գտներ մեր առաջարկած փոփոխություններից գոնե մեկը: Նման միակողմանի որոշմամբ ՄԱԿ-ը ոչ թե օգնում, այլ խանգարում է սիրիական իրադարձություններին: Բանաձևն իրականում մեսիջ է Սիրիան ախտահարող ահաբեկիչներին ու արևմուտքից սնվող ապստամբական խուժանին` շարունակել նույն ոգով: Բանաձևը փոխզիջում գտնելու համար է, ոչ թե կողմերից մեկին հնարավորությունից զրկելու»:  

Չնայած գլխավոր վեհաժողովը օրենքի պարտադրող ուժ չունի, բայց սովորաբար այստեղ քվեարկված բանաձևերը շատ բան են փոխում:



Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԻՆՉ ԵՓԵԼ ԱՅՍՕՐ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ՉԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ՔԱՂՑԱԾ ՉԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԿԻՆԸ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԲԱՐԻ ԼՈՒՅՍ ՀԱՅԱՍՏԱՆ