ԿԸՀ-ն հաստատել է ԱԺ առաջին նիստի օրը
© Lraber - Armenian Second TV Channel
Այսօր, ժամը 07.37-ին Ոոստիկանության օպերատիվ հերթապահից տեղեկություն է ստացվել, որ Ալեք Մանուկյան փողոցի թիվ 11 շենքի դիմաց տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատը: Տեղում պարզվել է, որ Շարոյան Ռոմանին պատկանող «OPEL» մակնիշի 30 ՕՕ 583 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի սյանը: Դեպքի վայր ժամանած «1-03» ծառայության աշխատակիցների կողմից տուժածներ`1986թ. ծնված Շարոյան Ռոմանը, 1984թ. ծնված Թեհմինե Ումիջյանը, 1984թ. ծնված Տաթևիկ և 1990թ. ծնված Արմինե Սարգսյանները տեղափոխվել են թիվ 1 բուժկենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel