ԿԸՀ-ն հաստատել է ԱԺ առաջին նիստի օրը
© Lraber - Armenian Second TV Channel
Եղանակային անոմալիաները աշխարհամասից-աշխարհամաս են տեղափոխվել և պատմության մեջ առաջին անգամ Ալժիրում ձյուն է տեղացել: Մեկ օրվա ընթացքում հարյուրավոր մարդիկ են մահացել` ոչ թե, որ ցրտին դրսում են մնացել, այլ որովհետև նրանց օրգանիզմը չի դիմացել եղանակային նման փոփոխությանը: Մեկուսացված են գյուղեր ու քաղաքներ, փակված են ճանապարհները, չկա տները տաքացնելու տարրական հնարավորություն, որովհետև ենթակառուցվածքները ստեղծված չեն ցուրտ եղանակի համար: Մարդիկ դժգոհում են իշխանությունների արձագանքից և պահանջում գոնե գազ կամ կերոսին տրամադրել տները տաքացնելու համար:
Մեծ սառնամանիքն ավելի է սառեցրել մթնոլորտը Անտարկտիկայում, և այստեղ ջրերն ու եղանակն այն աստիճան են սառել, որ անորոշ ժամանակով հետաձգվել են գիտահետազոտական աշխատանքները: Գիտնականների խումբը, որն այս պահին աշխատում է Անտարկտիկայում, ուղղաթիռներով մի քանի օր շարունակ փնտրել են վայր, որտեղ սառույցը համեմատաբար քիչ կամ սաղր կլինի, բայց այդպես էլ չեն գտել:
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel