19 Մայիս, 2012

Լիբիայում մարդու իրավունքները խախտվում են

Հրապարակված է 16 Փետրվար 2012, Լրաբեր բաժնում

Լիբիայում ոստիկանությունը զանգվածաբար և ամեն վայրկյան խախտում է մարդու իրավունքները` անպատժելության պայմաններում: Այսպես է սկսվում Amnesty InternatIonal կազմակերպության` առավոտյան հրապարակած զեկույցը: Ըստ դրա, մարդիկ կտտանքների են ենթարկվում հենց փողոցներում, նույնիսկ կան կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես են ոստիկանները բռնաբարում կանանց: Զեկույցն ասում է, որ հիմնականում կտտանքների են ենթարկվում Մուամար Քադաֆիի կողմնակիցները: Նույնիսկ եղել են  դեպքեր, երբ նոր իշխանության ներկայացուցիչները ծեծել են մարդկանց մինչև մահ:

Իսկ բանտերում Քադաֆիի` նախկին 2500 կողմնակից է պահվում: Ոստիկանները դե ֆակտո օրենքից բարձր են և, իրականում, ոչ մի կառույցի հաշվետու չեն: Amnesty-ն կոչ է արել միջազգային հանրությանը ճնշում գործադրել երկրի նոր կառավարության վրա: Ենթադրվում է, որ երկրի իշխանությունը վախենում է ճնշում գործադրել օրինապահ թևի վրա, որպեսզի ոստիկանությունը, որ այսօր հզոր ուժ է, իր դեմ դուրս չգա:



Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԻՆՉ ԵՓԵԼ ԱՅՍՕՐ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ՉԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ՔԱՂՑԱԾ ՉԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԿԻՆԸ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԲԱՐԻ ԼՈՒՅՍ ՀԱՅԱՍՏԱՆ