19 Մայիս, 2012

Կանադայի Հայ դատի հանձնախմբի կոչը

Հրապարակված է 16 Փետրվար 2012, Լրաբեր բաժնում

Կանադայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Ժիրայր Բասմաջյանը, հանձնախմբի Օտտավայի գրասենյակի տնօրեն Ռուբեն Գույումջյանը և Կանադայի խորհրդարանի անդամ Ջիմ Գարիջիանիսը փետրվարի14-ին իր երկրի դիվանագետներին կոչ են արել հստակեցնել դիրքորոշումը Հայոց ցեղասպանության առնչությամբ: Մամուլի hետ հանդիպման պատճառ էր հանդիսացել սենատոր Նենսի Ռութի հակահայկական գործունեությունը: Վերջինս նամակ էր հղել Սենատի տնտեսության և բյուջեի հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Թաչուքին և կոչ արել կասեցնել Հայոց ցեղասպանության տարելիցի  ամենամյա հայտարարություններն` ընդգծելով, որ դրանք խոչընդոտ են հանդիսանում Կանադա-Թուրքիա հարաբերությունների զարգացման համար: Ռութը նամակում ընդգծել էր, թե այդ առաջադրանքն իրեն փոխանցել է  Անկարայում Կանադայի դեսպանը: Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչները ԱԳՆ-ին կոչ են արել պարզել, թե արդյո՞ք կանադացի բոլոր դիվանագետներն են տեղյակ, որ իրենց երկիրը  2004թ. ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ անհրաժեշտության դեպքում «տեղյակ պահել» ցեղասպանության ժխտման դեմ պայքարելու Կանադայի դիրքորոշման մասին:



Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԻՆՉ ԵՓԵԼ ԱՅՍՕՐ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ՉԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ՔԱՂՑԱԾ ՉԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԿԻՆԸ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԲԱՐԻ ԼՈՒՅՍ ՀԱՅԱՍՏԱՆ