ԿԸՀ-ն հաստատել է ԱԺ առաջին նիստի օրը
© Lraber - Armenian Second TV Channel
Այսօր առավոտյան, խորհրդարանական ընդդիմության առաջարկով, Ազգային ժողովում մեկնարկել են ամբողջությամբ համամասնական ընտրակարգի անցնելուն նվիրված խորհրդարանական լսումներ, որին ներկա են եղել Հայաստանի քաղաքական դաշտի լայն սպեկտորի, այդ թվում` արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներ։ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու առաջարկությամբ հանդես էին եկել ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը»:
Հիշեցնենք, որ ներկայում 131 պատգամավորներից 90-ն ընտրվում են համամասնական, 41-ը` մեծամասնական ընտրակարգերով:
ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն առաջարկել է ստեղծել մի մարմին, որը կիրականացնի ընտրությունների անաչառ մոնիթորինգ, որում իշխանությունն ու ընդդիմությունը կունենան հավասար ներկայացվածություն, այն նաեւ ԸՕ-ի նկատմամբ կիրականացնի որոշակի վերահսկողություն: Դաշնակցության ներկայացուցիչը նշել է, որ մեծամասնական ընտրակարգը միայն ծառայում է իշխանություններին, իսկ «Ժառանգությունը» կարծում է, որ հիմնական կեղծիքները կատարվում են մեծամասնականով, ու դա անում է մեծամասնականի թեկնածուն: Կառավարության ներկայացուցիչն ու Հանրապետականները համաձայնել են, որ միայն համամասնականի դեպքում ԱԺ-ում կհայտնվեն փոքր կազմ ունեցող կուսակցություններ, իսկ դա արդեն կխոչնդոտի կառավարության ձևավորմանը: ԲՀԿ-ն դեմ արտահայտվելով 100 տոկոս համամասնականի անցնելու գաղափարին` նշել է, որ այդ դեպքում ընտրող-պատգամավոր կապը կխզվի և ԱԺ-ում ներկայացված կլինեն պատգամավորներ` հիմնականում Երևանից։ ԲՀԿ-ն նաեւ առաջարկել է դիմել հանրությանն ու պարզել, թե ո՞ր ընտրակարգով է ժողովուրդը ցանկանում անցկացնել ընտրությունները:
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel