ԿԸՀ-ն հաստատել է ԱԺ առաջին նիստի օրը
© Lraber - Armenian Second TV Channel
Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում այսօր մեկնարկել է հրաձգության Եվրոպայի առաջնությունը, որին կմասնակցեն Հայաստանի առաջատար մարզիկներ, այդ թվում` օդամղիչ ատրճանակ մրցաձևում` Լոնդոնի օլիմպիական խաղերի մասնակից Նորայր Բախթամյանը: Օդամղիչ հրացան մրցաձևի կանանց մրցաշարում հանդես կգա Իրինա Աղաջանյանը: Մրցաշարի երիտասարդների խմբում նույն մրցաձեւում հանդես կգա Ռոմիկ Վարդումյանը, կանանց մրցաշարին կմասնակցի Նինա Թորոսյանը, «վազող թիրախ» մրցաձեւում հանդես կգան Լիլիթ Մկրտչյանը, Շանթ Սարգսյանը:
Հայաստանի հրաձգության ազգային հավաքականի գլխավոր մարզիչն Է Սեյրան Նիկողոսյանը: Մրցաշարը կավարտվի փետրվարի 19-ին:
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel