19 Մայիս, 2012

Թումանյանի տան գինը

Հրապարակված է 15 Փետրվար 2012, Լրաբեր բաժնում

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի թբիլիսյան բնակարանի առք ու վաճառքի գործարքը կիրականացվի հաջորդ շաբաթ: Ինչպես Թբիլիսիից տեղեկացրել է Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, բնակարանի սեփականատեր Արչիլ Լեժավան 145 հազար դոլար է գնահատել իր բնակտարածքը, որին համաձայնել են Ղուկասյան եղբայրները` Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու նրա եղբայրը: §Գնման վերաբերյալ նախնական պայմանավորվածությունը ձեռք է բերվել, եւ գործարքը կիրականացվի հաջորդ շաբաթ, որից հետո տունը կանցնի հայկական կողմին»,- ասել է ՀԳՄ նախագահը:  Լեւոն Անանյանը նշել է, որ գործարքի իրականացումից հետո միայն կորոշվի, թե ինչպես կլուծվի տան նորոգման հարցը, ապա` թե տարածքը ինչ գործառույթ պետք է ունենա:

Վրաստան մեկնած հայկական պատվիրակության կազմում են եւ բանակցություններին մասնակցել են ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը, Գյումրիի քաղաքապետի զարմիկը` ԱԺ պատգամավոր Արտյոմ Ղուկասյանը, եւ Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը:

Ղուկասյան եղբայրները ցանկություն էին հայտնել գնել մեծանուն բանաստեղծի բնարականը, երբ այն կորցնելու վտանգ կար:

 



Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԻՆՉ ԵՓԵԼ ԱՅՍՕՐ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ՉԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ՔԱՂՑԱԾ ՉԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԿԻՆԸ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԲԱՐԻ ԼՈՒՅՍ ՀԱՅԱՍՏԱՆ