19 Մայիս, 2012

«Թումանյանի ընտանեկան աշխարհը»՝ պատկերազարդ ալբոմ

Հրապարակված է 15 Փետրվար 2012, Լրաբեր բաժնում

«Լոռվա Ձոր» հայրենակցական միությունը գրականագետներին, ուսանողներին, ընթերցողներին և Թումանյանի կենսագրությամբ հետաքրքրվողներին է ներկայացրել Գառնիկ Շախկյանի «Թումանյանի ընտանեկան աշխարհը» պատկերազարդ ալբոմը: Գրքում ներկայացված են Մեծ լոռեցու գերդաստանի արմատները, Թումանյանի հայրական օջախը, զավակները, մերձավորներն ու ընկերները: Ինչպես ծնունդով լոռեցի և մասնագիտությամբ ճարտարապետ հեղինկան է նշել, աշխատությունը նպատակ չի հետապնդում սևեռվել մեծ բանաստեղծի գրական ժառանգության և դրա ուսումնասիրության վրա: Թումանյանագիտության մեջ դրանք բավական հանգամանորեն ներկայացված են: Գառնիկ Շախկյանի գրքում առավելապես ընտանեկան կյանքի ու փոխհարաբերությունների համապատկերն է, Թումանյանի ընտանիքի անդամների մարդկային բարձր նկարագիրը, նրանց` խութերով ու արհավիրքներով լի կյանքի ճանապարհը:



Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԻՆՉ ԵՓԵԼ ԱՅՍՕՐ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ՉԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ՔԱՂՑԱԾ ՉԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԿԻՆԸ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԲԱՐԻ ԼՈՒՅՍ ՀԱՅԱՍՏԱՆ