19 Մայիս, 2012

Դինքի ընտանիքը` դատական հայցով

Հրապարակված է 15 Փետրվար 2012, Լրաբեր բաժնում

Ստամբուլում 2007-ի հունվարի 19-ին սպանված  հայկական «Ակոս» շաբաթաթերթի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբանները դատական հայց են ներկայացրել այն պաշտոնյաների, զինվորականների եւ ոստիկանների դեմ, որոնց աշխատանքի անփութության պատճառով տեղի է ունեցել Դինքի սպանությունը։ Ներկայացված հայցում հիշատակվել է, որ մի շարք կառույցներ տեղյակ են եղել, որ ցանկանում են Դինքին սպանել, սակայն ոչինչ չեն ձեռնարկել սպանությունը կանխելու համար։ 

Նշենք, որ օրեր առաջ հրապարկվել է նաեւ Թուրքիայի խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի կազմում 2008-ին ստեղծված Դինքի սպանության գործով ենթահանձնաժողովի իրականացրած աշխատանքի զեկույցը։

Իսկ Թուրքիայի պետական վերահսկողության վարչությունը  Դինքի սպանության գործի քննության մեջ կարեւոր խախտումներ եւ բացթողումներ է հայտնաբերել։



Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԻՆՉ ԵՓԵԼ ԱՅՍՕՐ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ՉԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ՔԱՂՑԱԾ ՉԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԿԻՆԸ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԲԱՐԻ ԼՈՒՅՍ ՀԱՅԱՍՏԱՆ