ԿԸՀ-ն հաստատել է ԱԺ առաջին նիստի օրը
© Lraber - Armenian Second TV Channel
5 հայ է տուժել Վոլգոգրադի «Բելաջիո□» ռեստորանում տեղի ունեցած պայթյունից: Ընդ որում, ամենածարը` 24-ամյա Աննա Շահբազյանի վիճակն է. նա հղի է և ստացել է գլխի, ձեռքերի և դեմքի լուրջ այրվածքներ: Կնոջն անմիջապես հիվանդանոց են տեղափոխել: Բժիշկների հավաստմամբ երեխայի սիրտը բաբախում է և նրան կորցնելու վտանգ չկա: Պայթյունից տուժել են նաև Ղազարյան Սվետլաննան, Ղազարյան Հովհաննեսը, Աբրահամյան Արթուրը, Շահբազյան Աննան և Սահակյան Ելենան: Նախնական տվյալների համաձայն` հրդեհի պատճառը, ինչի հետրևանքով տուժել է 23 մարդ, գազի բալոնի պայթյունն է եղել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Որոշ ռուսական լրատվամիջոցների տեղեկություններով, նշված սրճարանը նախկինում փակվել է հակահրդեհային անվտանգության չափանիշներին չհամապատասխանելու համար: Վթարից տուժած հայ քաղքացիների մասին մեր ԱԳՆ-ից տեղեկություններ ստանալու մեր փորձերն առայժմ ապարդյուն են:
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel