19 Մայիս, 2012

«Մաֆիայի թանգարան» Լաս Վեգասում

Հրապարակված է 15 Փետրվար 2012, Լրաբեր բաժնում

Ամերիկյան Լաս Վեգաս քաղաքում բացվել է կազմակերպված հանցագործությունների պատմությանը նվիրված թանգարանը, որը կրճատ «ՄՈԲ» անվանումն է ստացել: Նախագիծը իրականություն է դարձել հասարակական կազմակերպությունների և առանձին բարերարների` 42 մլն դոլար նվիրատվությունների շնորհիվ: Շատ նվիրատուներ ցանկացել են անհայտ մնալ: Թանգարանի ցուցադրությունը ընդգրկում է երկրի պատմության ընթացքում աղմկալի հանցագործությունների և դրանց իրականացնողների հետ կապված ցուցանմուշներ: Այստեղ թե Չիկագոյի գանգստերների և թե նյույորքյան մաֆիայի մասին պատմող իրեր, լուսանկարներ և այլ ցուցանմուշներ են: Աղյուսե պատի վրա պարկուճների հետքերը, հանցագործների դատավարություննր իրականացրած դահիճների պատկերները պատմում են ամերիկյան վեստերնի և բլոգբասթերների հիմք դարձած իրական պատմությունների մասին: Ի դեպ, թանգարանի բացման օրը համընկել է այսպես կոչված Սբ. Վալենտինի օրվա սպանդի 83-րդ տարեդարձի հետ: Անցյալ դարի այդ օրը Բագզ Մորան հանցագործ խմբավորման 7 անդամներ սպանվեցին տխրահռչակ Ալ Կապոնեի ղեկավարած իտալական մաֆիոզ խմբի գնդակներից:

 

Այս թանգարանի ստեղծման գաղափարը պատկանում Է «մեղքերի քաղաքի» նախկին քաղաքագլուխ Օսկար Գուդմենին:

 



Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԻՆՉ ԵՓԵԼ ԱՅՍՕՐ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ՉԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ՔԱՂՑԱԾ ՉԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԿԻՆԸ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԲԱՐԻ ԼՈՒՅՍ ՀԱՅԱՍՏԱՆ