19 Մայիս, 2012

Հետաքննություն` ցեղասպանությունը ժխտելու համար

Հրապարակված է 15 Փետրվար 2012, Լրաբեր բաժնում

Շվեյցարիայում Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար իր դեմ հետաքննություն սկսվելու կապակցությամբ Թուրքիայի` Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը հայտարարել է, որ եթե Ցյուրիխում իր նկատմամբ դատական գործընթաց սկսվի, ապա ինքը Շվեյցարիա չի գնա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Անատոլու» գործակալությունը, այդ մասին իրեն հարց ուղղած լրագրողներին Բաղըշն ասել է. «Պետք լինի` ես Շվեյցարիա չեմ էլ գնա: Այնտեղի բանկերում փող էլ չունեմ: Թող մտածեն նրանք, ովքեր շվեյցարական բանկերում փողեր ունեն դրված»: Հիշեցնեմ, որ Բաղըշը Շվեյցարիայում հայտարարել էր, թե «Հայոց ցեղասպանություն չի եղել, դե թող գան եւ ինձ բռնեն»: Ցյուրիխի դատախազությունը Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար հետաքննություն է սկսել Բաղըշի նկատմամբ:



Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԻՆՉ ԵՓԵԼ ԱՅՍՕՐ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ՉԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ՔԱՂՑԱԾ ՉԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԿԻՆԸ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԲԱՐԻ ԼՈՒՅՍ ՀԱՅԱՍՏԱՆ