ԿԸՀ-ն հաստատել է ԱԺ առաջին նիստի օրը
© Lraber - Armenian Second TV Channel
Փետրվարի 14-ին, ժամը 18.51-ին «1-03» ծառայության հերթապահ բժշկից տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայում («Վալենտինա» հյուրանոցային համալիրի մոտ) տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. կան տուժածներ: Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «ՌԱՖ» մակնիշի 69 ՍԼ 124 պետհամարանիշի (վարորդ` Տոլիկ Ֆարսյան), «Օպել» մակնիշի ավտոմեքենաները և «Երազ» մակնիշի Տ 0916 պետհամարանիշի թիվ 61 երթուղային միկրոավտոբուսը: «1-03» ծառայության աշխատակիցների կողմից «Երազ» մակնիշի երթուղային միկրոավտոբուսի վարորդ, 1942թ. ծնված Տ. Ֆարսյանը և ուղևորներ`1962թ. ծնված Նաիրա Պետրոսյանն ու 1936թ. ծնված Արտյուշ Աջամյանը հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևոր`1958թ. ծնված Լուսվարդ Միլոյանը` «Վնասվածքաբանության և Օրթոպեդիայի» գիտական կենտրոն: Բժիշկները Տ. Ֆարսյանի, Ն. Պետրոսյանի և Ա. Աջամյանի վիճակները գնահատել են ծանր, Լ. Միլոյանինը` բավարար:
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel