ԿԸՀ-ն հաստատել է ԱԺ առաջին նիստի օրը
© Lraber - Armenian Second TV Channel
Հայաստանի գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը, 7-րդ փուլում հաղթելով Չաբա Բալոգին, վաստակել Է 5 միավոր և այժմ զբաղեցնում Է 5-րդ տեղը` Մոսկվայում ընթացող «Աերոֆլոտի» շախմատի միջազգային մրցաշարի «Ա» խմբում: Մաթեուշ Բարթելը և Պավել Էլյանովը 5,5-ական միավորով զբաղեցնում են 1-2-րդ տեղերը: Կարեն Գրիգորյանը, որը նույն փուլում հաղթել Էր Չանդա Սանդիպանին և գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը, որն այս փուլում հաղթել Է Էհսան Գաեմի Մահամիին, վաստակել են 4,5 ու 4 միավոր եւ զբաղեցնում են, համապատասխանաբար 21-րդ եւ 34-րդ տեղերը: Մրցաշարի «B» խմբում հայ շախմատիստներից լավագույն արդյունքը ցույց են տալիս Հովիկ Հայրապետյանը և Հովհաննես Գաբուզյանը: 7-րդ փուլում Հայրապետյանը սև խաղաքարերով հաղթել Է Օվեչկինին և վաստակելով 5 միավոր, առայժմ զբաղեցնում Է 7-րդ տեղը: 5 միավոր Է վաստակել նաեւ Գաբուզյանը, որն այս փուլում սևերով հաղթել Է Մոժարովին և զբաղեցնում Է 8-րդ տեղը: «C» խմբում լավագույն արդյունքն ունի Արթուր Ղարագյոզյանը, որը 7-րդ փուլում սևերով հաղթել Է Բարաթիին և վաստակելով 5,5 միավոր, զբաղեցնում Է 7-րդ տեղը:
Մրցաշարի առաջատարներն են Նասանջանգալը, Արավիդհը եւ Միխայլովը, որոնք ունեն 6-ական միավոր:
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel