19 Մայիս, 2012

Գյումրին համակված ուշուով

Հրապարակված է 14 Փետրվար 2012, Լրաբեր բաժնում

Գյումրիում անցկացվել է ուշու-սանդայի Հայաստանի առաջնությունը` երեք տարիքային խմբերի համար: Մրցանակները վիճարկել են մարզաձեւի շուրջ 100 առաջատար մարզիկներ: Մրցումների գլխավոր մրցավարն էր Հայաստանի ուշու-սանդայի ֆեդերացիայի նախագահ, միջազգային կարգի մրցավար Տիգրան Չոբանյանը: Առաջնությանը ներկա էր Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, հանրապետության վաստակավոր մարզիչ Հրայր Կարապետյանը, ով բարձր է գնահատել մասնակիցների տեխնիկա-տակտիկական հնարավորությունները: Մրցումների ընթացքում իրենց  բարձր կարգն են ապացուցել Աշխարհի ու Եվրոպայի տարբեր տարիքային առաջնություններում աչքի ընկած մարզիկներ, գյումրեցիներ Արմենակ Բակմազյանը, Ալիկ Էլիազյանը, Սեւակ Ադամյանը, երեւանցիներ Գեւորգ Խաչատրյանը,  Հարություն Սիմոնյանը, Ռաֆիկ Հարությունյանն ու Մանուկ Հարոյանը, Արցախից` Դավիթ Գրիգորյանը, Արարատի մարզից` Մուշեղ Խաչատրյանը եվ ուրիշներ:

Ուշու-սանդան արեւելյան այն սակավաթիվ մարզաձեւերից մեկն է, որը գտնվում է միջազգային օլիմպիական կոմիտեի ուշադրության կենտրոնում եւ այն պաշտոնապես օլիմպիական խաղերի մարզաձեւերի ցուցակում իր տեղը կունենա 2020թ-ի 32-րդ ամառային օլիմպիադայում:



Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԻՆՉ ԵՓԵԼ ԱՅՍՕՐ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ՉԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ՔԱՂՑԱԾ ՉԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԿԻՆԸ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԲԱՐԻ ԼՈՒՅՍ ՀԱՅԱՍՏԱՆ