19 Մայիս, 2012

Երևանի ավագանու նիստում

Հրապարակված է 14 Փետրվար 2012, Լրաբեր բաժնում

 

Երևանի ավագանու փետրվարի 14-ին գումարված յոթերորդ նստաշրջանի առաջին նիստում, մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրել է, որ վաղաժամկետ դադարեցվել են Երևանի  ավագանու անդամ Հրայր Հովսեփյանի լիազորությունները: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ մանդատը տրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակից Բադալ Գասպարյանին:

Ավագանու միաձայն կողմ քվեարկությամբ հաստատվել է մայրաքաղաքի Աբովյան պուրակին հարակից հատվածում «Սամարտ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հողամասից Երևան համայնքի սեփականություն հանդիսացող հարակից համարժեք հողամասով փոխանակելու նախագիծը: Տեղում` Աբովյան հրապարակին հարող զբոսայգու հարակից տարածքում նախատեսվում է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնի կառուցումը։ Մայրաքաղաքում այսօր սկսվել և ընթանում է ծառերի համարակալման և կանաչ գոտիների գույքագրման գործընթաց, ինչից ելնելով, նաև թանագարան-մշակութային կենտրոնի հարակից տարածքում գտնվող բոլոր ծառերը ևս կգույքագրվեն:

Ավագանին հավանություն է տվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից ներկրված 249 քաղաքային ավտոբուսները և դրանց պահեստամասերը որպես նվիրաբերություն ընդունելու նախագծին: 

Ավագանում այսօրվա նիստում մի շարք այլ որոշումներ էլ են ընդունվել:



Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԻՆՉ ԵՓԵԼ ԱՅՍՕՐ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ՉԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ՔԱՂՑԱԾ ՉԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԿԻՆԸ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԲԱՐԻ ԼՈՒՅՍ ՀԱՅԱՍՏԱՆ