ԿԸՀ-ն հաստատել է ԱԺ առաջին նիստի օրը
© Lraber - Armenian Second TV Channel
Երևան քաղաքի պատմության թանգարանի պատմական հարստությունը համալրվեց ժամանակակից Երևանի պատմության ևս 7 առարկաներով, որոնք թանգարանին է նվիրել նկարիչ Հաղթանակ Շահումյանը: Դրանք 1970-ականների Երևանի խորհրդանշական առարկաներ են, մասնավորապես, Երևանի պատվավոր քաղաքացու մեդալի ձեռագործ բնօրինակը, փորագրված փայտե կազմով գիրքը, որում պետք է գրանցվեին ու գրառումներ թողնեին Երևանի պատվավոր հյուրերն ու պատվավոր քաղաքացիները, վերջիններիս վկայական-անձնագրի առաջին օրինակը՝ կաշվե թղթապանակով, Երևանի մետրոյի խորհրդանշական 3 բանալիներից մեկը և 1978 թվականի՝ Էրեբունի-Երևանի 2760-ամյակին նվիրված միջոցառման գլխավոր էսքիզը: 978-84թթ. Երևանի գլխավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանը, ով ներկայացված առարկաների հեղինակը և համահեղինակն է, այս առարկաները պահպանել է իր անձնական հավաքածուում: Ցուցանմուշները հանձնվել են անձամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel
© Lraber - Armenian Second TV Channel