19 Մայիս, 2012

Սլովակիան և Արցախը կհամագործակցեն

Հրապարակված է 14 Փետրվար 2012, Լրաբեր բաժնում

Սլովակիայի Ազգային խորհրդի նախկին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոն և Եվրոպայի հայկական միությունների ‎ֆ‎որումի նախագահ Աշոտ Գրիգորյանը լրագրողական լսարանում խոսել են Սլովակիա-Արցախ համագործակցությունից, Սլովակիայում Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրենքից, Եվրոպայի հայկական միությունների ‎‎ֆ‎որումի ջանքերից` ֆրանսահայ լոբբինգի միջոցով Ֆրանսիայի Սենատի և Սահմանադրական դատարանի վրա:

«ԵՄ առանցքը կազմող երկրները պետք է վերանայեն իրենց վերաբերմունքը Հայոց ցեղասպանության նկատմամբ, որովհետև 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը հաջորդել են ևս երկուսը` կոմունիստականը` այլ քաղաքական համոզմունքներ ունեցողների, և նացիստականը` այլ ռասսայի նկատմամբ: Վերջին երկուսն ընդունած ու դատապարտած Եվրոպան չի խորանում դրանք ծնող պատճառների մեջ, այն է` Հայոց ցեղասպանության մերժումը»,-ասել է Սլովակիայի Ազգային խորհրդի նախկին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոն:





Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԻՆՉ ԵՓԵԼ ԱՅՍՕՐ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ՉԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ՔԱՂՑԱԾ ՉԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԿԻՆԸ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԲԱՐԻ ԼՈՒՅՍ ՀԱՅԱՍՏԱՆ