19 Մայիս, 2012

Երիտխորհրդարանականների առաջին նիստը

Հրապարակված է 14 Փետրվար 2012, Լրաբեր բաժնում

ԱԺ-ում այսօր առաջին նիստն է գումարել Երիտասարդական խորհրդարանը: Այս տարվա առաջին լիագումար նիստն աչքի է ընկել քվորումի բացակայությամբ, իրար հաջորդող ընդմիջումներով և նոր միայն հերթական հարցերի քննարկմամբ: Մոտ 20 րոպե է պահանջվել քվորում ապահովելու համար, որից հետո երիտասարդ խորհրդարանականներն անցել են օրակարգի հաստատմանը:

Իսկ ընդհանրապես, օրակարգում առաջարկվող փոփոխությունների համար, նիստը վարող պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագաhը ստիպված է եղել ոչ միայն մի քանի անգամ վերաքվեարկություն կազմակերպել, այլ բացատրել, ինչպես խուսափել տեխնիկական խոտանից:

Երիտասարդական խորհրդարանի նիստին ներկա է եղել ԱԺ նախագահը: Իսկ խորհրդարանականների օրակարգում  Երիտասարդության և բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին օրենքներն էին:



Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԻՆՉ ԵՓԵԼ ԱՅՍՕՐ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ՉԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ՔԱՂՑԱԾ ՉԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԿԻՆԸ

Հաղորդումներ

© Lraber - Armenian Second TV Channel

ԲԱՐԻ ԼՈՒՅՍ ՀԱՅԱՍՏԱՆ