Հրապարակված է 14 Փետրվար 2012,
Լրաբեր բաժնում
Աշխարհի շատ պետություններ արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, կգա ժամանակը, որ դա կանի նաև Բելառուսը, իսկ մինչ այդ պետք է հիշել 1915թ-ի Հայոց մեծ եղեռնի անմեղ զոհերին` այս մասին է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հուշամատյանում գրել Բելառուսի Հանրապետության ԱԺ-ի ներկայացուցիչների պալատի փոխնախագահը: Վիկտոր Գումինսկու գլխավորած պատվիարկությունը, որ մեր երկիր է ժամանել մասնակցելու հայ-բելառուսական միջխոհրդարնական համագործակցության հանձնաժողովի 6-րդ նիստին, այսօր առավոտյան այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` ծաղիկներ դնելու 1915թ-ի ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, խոնարհվելու և հարգանքի տուրք մատուցելու 1.5 մլն անմեղ նահատակների հիշատակը: Բելառուսի պատվիրակությունը եղել է նաև Ցեղասպանության թանգարանում: